
Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին են բերման ենթարկել: Facebook-ի իր էջում տեղադրված լուսանկարներից ենք այդ մասին տեղեկանում:
«Ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար 4 քաղաքացու բերման են ենթարկել Երևանի Պարոնյան փողոցից»,- այս մասին էլ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք:
Խզմալյանն ու համախոհները, ըստ երևույթին, բերման են ենթարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ բողոքի ակցիա անցկացնելու համար։
Հատկանշական է, որ նա ուղիղ մեկ ամիս առաջ ArmLur.am-ի հետ զրույցում, անդրդառնալով արտախորհրդարանական ուժերի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մանրամասներին, վստահեցնում էր. «Փաշինյանի կառավարությունը գնալով մերձենում է Արևմուտքի հետ, այդ մասով քայլերը նկատելի են»:
Այսօր, փաստորեն, Արևմուտքի հետ «մերձեցող» Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում իրավապահներն արևմտամետ Խզմալյանին բերման են ենթարկում:
Սևակ Վարդումյան