Մեզ մոտ ամեն ինչ նոմալ է: Այս պահին ես դիրքերի տակ վար եմ անում, որեւէ կրակոց չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական վարչական շրջանի ղեկավար Մակիչ Թովմասյանը:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Լիդա Եղիազարյան