ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գարեգին Բ-ի դատախազ եղբորորդուն բերեցին Հակակոռուպցիոն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։Կորյուն Ներսիսյանը չի ընդունում մեղադրանքը:

Իսկ ահա պաշտպան Էմին Խաչատրյանը դեռեւս ամիսներ առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ գործը Հակակոռուպցիոն դատարանում է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս