
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան:
Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները: