ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ-ը պետք է երեսը փրկի ու ապացուցի, որ բուտաֆորիա չէ. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև Երևան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու գալն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած հեռախոսազրույցը, քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ, պատահական չէ: Նա վստահ է՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից միյան Պուտինն է կարողանում Ալիևի հետ հարցեր լուծել, քանի որ շատ դեպքերում ՀԱՊԿ մյուս երկրները չեն կարողանում ազդել Ադրբեջանի վրա:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հակամարտությունը, քաղաքագետի համոզմամբ, ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանին վարկաբեկելու միջոց է, ինչի հետևում թուրք-ադրբեջանական տանդեմն ու նրանց հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանն են կանգնած: Այս հանգամանքը, շեշտում է, Ռուսաստանը պետք է հաշվի առներ, որպեսզի Փաշինյանը չկարողանա հայաստանյան հասարակությանը համոզել, թե ՀԱՊԿ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում:
Սեպտեմբերի 13-ի մեկօրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, ասում է Համբարյանը, իշխանամերձ լրատվամիջոցներն իրավիճակն այնպես են ներկայացրել, թե դա ՀԱՊԿ-ի պարտությունն է կամ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու հետևանք է:

Եվ հիմա, շարունակում է ՀԱՊԿ-ը, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկի, ոչ միյան իր երեսը փրկելու, այլ նաև Հայաստանի ու միաջզգային հանրությանը համոզի, որ պուտինյան ՆԱՏՕ համարվող ՀԱՊԿ-ը բուտաֆորիա չէ:

Սևակ Վարդումյան




Լրահոս