ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ռազմական նոր գործողությունները բացառված չեն. Տիգրան Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը վերջին շրջանում թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ սահմանի երկայնքով բավական ինտեսիվ գրոհներ է սկսել: Ընդ որում՝ Հայաստանում հրադարդարի ռեժիմը խախտում է մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով, Արցախում` քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին է թիրախավորելով: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա՝ այս ամենը հաշվի առնելով՝ Արցախում ռազմական հնարավոր գործողությունները բացառված չեն:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի՝ երեկ ունեցած հեռախոսազրույցին, ապա դա, ըստ Աբրահամյանի, Արցախում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ու, մասնավորապես, Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու Բաքվի ձեռագրով:

Ինչ վերաբերում է սամանին տիրող իրավիճակին, ապա դրանից երկու ամիս անց, ասում է ընդդիմադիր պատգամավորը, իրավիճակը ոչ միայն հօգուտ մեզ չի փոխվել, դեռ մի բան էլ Ադրբեջանը շարունակում է ամրանալ իր դիրքերում:

Սևակ Վարդումյան




Լրահոս