ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովում կոչ է արել ՀԱՊԿ-ին ուշադրություն հատկացնել ԼՂ կարգավորմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հետագա ուշադրություն են պահանջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի համապարփակ լուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է նա։

«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է և ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նաև համաձայնություններ են գրանցվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, սահմանազատման, ապաշրջափակման առնչությամբ, որոնք ի վերջո կբերեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման»,–հավելել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ խնդիրների մասին կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կխոսեն դռնփակ՝ առանց տեսախցիկների։

Նոյեմբերի 23-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։




Լրահոս