
Նոյեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Ստեփանավանի բաժին են տեղափոխել Ստեփանավանի Մյասնիկյան փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նա ոչ սթափ վիճակում էր։ Բացի այդ, նրա դրամապանակում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված կար, որը, ըստ նրա, թմրամիջոց էր։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում