
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։
«Ասադի հետ հանդիպումը հնարավոր է, քաղաքականության մեջ վիրավորվածություն չպետք է լինի: Արդյունքում՝ առկա պայմաններին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա: