ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդուն պատժում են հորեղբոր գործունեության համար. բացառիկ հարցազրույց դատարանից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը շուրջ կես տարի է՝ կալանքին տակ է, «Ժողովորդ» օրաթերթի հետ Հակակոռուպցիոն դատարանում կայացած բացառիկ զրույցի ժամանակ ասել է կալանավորը: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե այս ամիսների ընթացքում հասկացե՞լ է, թե որն է իր մեղքը, որ հայտնվել է կալանավայրում, Կորյուն Ներսիսյանը պատասխանել է. «Արդարադատությունը, իմ կարծիքով, կպարզի մեղքի խորությունը, բովանդակությունը, իսկ որպես այդպիսին՝ ես որեւէ մեղք չունեմ»: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին՝ արդյո՞ք իրեն պատժում են՝ պահելով կալանքի տակ իր կաթողիկոս հորեղբոր գործունեության մասով, Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը նշեց. «Թույլ տվեք նման առարկայական հանգամաքներին չանդրադառնամ, որովհետեւ, ըստ էության, այդ ամեն ինչը ես որեւիցե ձեւով չեմ ուզում կապել այս իրավիճակի հետ»:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս