Լուսանկարը՝ համացանցից
2016 թվականի ապրիլի Քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին եւ Անդրանիկ Զոհրաբյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Երեւանում Արցախի ներկայացուցչությունում «Ոսկե Արծիվ» շքանշանները հերոսների ծնողներին հանձնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Երբ է արգելվում ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումը։
Արման Արզումանյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
-գերեզմաններ
-բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ
-Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունում արգելվում է սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը եւ արդյունահանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը հիմնական արդյունահանվող օգտակար հանածո չէ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Երեխայի որդեգրման գործընթացը արդյոք գաղտնի է մնում։
Սեդրակ Յենոքյան (44 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով։
Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորները կամ որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը եւ աշխատողները, ինչպես նաեւ՝ որդեգրման մասին տեղյակ այլ անձինք պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման գաղտնիքը: Նշված անձինք, որոնք հրապարակում են երեխայի որդեգրման գաղտնիքը նրա որդեգրողների կամքին հակառակ, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» 18 տարին լրացած անձն իրավունք ունի իր որդեգրման փաստի, ծննդավայրի եւ ժամանակի, ինչպես նաեւ՝ կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի տեղեկություններ կարող են տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկատվությունը կարող է տրամադրվել չանձնավորված: