Լուսանկարը՝ համացանցից
Նոր ռեկորդ՝ Հայաստանում. Վարդան Պետրոսյանը, միջնամատներով պտտաձողից կախված, 27 անգամ կատարեց հենում-ծալում վարժությունը՝ սահմանելով Հայաստանի եւ աշխարհի ռեկորդ, որը գրանցվեց «Սաքունց համաշխարհային ռեկորդներ» գրքում։ Խորհրդանշական է, որ նա վարժությունը կատարեց իր ընկեր NAY 374 -ի «ԾՌՐ տՏփՑՌ տՏՑպՐÿս սþոՏՉՖ» նոր երգի ներքո. սա մարզիկի արդեն 2-րդ ռեկորդն էր։ 2021 թվականի Հայաստանի Street Workout -ի առաջնությունում Վարդանը փայլուն հանդես եկավ՝ զբաղեցնելով 2 -րդ տեղը։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ է տեղական վճարը
Սեդրակ Հայրապետյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան՝ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց նույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: Նույն օրենքով սահմանված առանձին դեպքերում տեղական տուրքը կարող է գանձվել պարբերաբար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպես ստանալ ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա:
Էդգար Մկրտչյան (56 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտատուները Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 22.12.2005թ. թիվ 2302-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 300 000 ՀՀ դրամ: Հայտատուն Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005169058 հաշվեհամարին վճարում է 300 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել: