ԱԱԾ-ն աղմկահարույց օրինագիծ է մշակել. ի՞նչ փաստաթղթեր է ուզում ոչնչացնել Փաշինյանի կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազային ժողովն այս րոպեներին արտահերթ նիստով քննարկում է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված օրենսդրական մի նախաձեռնություն, որ ենթադրուն է ԱԱԾ-ին թույլ ռալ ոչնչացնել մի շարք փաստաթցթեր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հարցը խորհրդարանում ներկայացնում է ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, օրինակ, որ հարցի հարակից զեկուցող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին էր հարց ուղղում, անհանգստացնում է` պետական նշանակության կամ գործակալական ցանցերը բացահայտող փաստաթղթերը պետությունն ինչո՞ւ է ուզում վերացնել։

Նախկինում, ասում է, ԱԱԾ-ն միայն կարող էր գաղտնազերծել, այժմ ինչո՞ւ է ուզում գնալ նման քայլի, ի՞նչ թղթեր է ուզում վերացնել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Սևակ Վարդումյան




Լրահոս