
Հայաստանում ոչ միայն խանութները, այլև սպառողները, շունչները պահած, սպասում են «Սև ուրբաթ»-ին, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 25-ին:
Նշենք, որ «Սև ուրբաթ»-ը մեծ զեղչերի օր է, որը մեծ շուքով տոնվում է ԱՄՆ-ում, և որով մեկնարկում է սուրբծննդյան ավանդական զեղչերի շրջանը խանութներում: Վերջին տարիներին «Սև ուրբաթ» ակտուալ է դարձել նաեւ Հայաստանում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար, թե արդյոք օգտվելու են հայաստանյան «Սեւ ուրբաթից»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան