Ռուսաստանից Վրաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 4 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստան նավթի և նավթամթերքի ներմուծումը գրեթե կրկնապատկվել է, aliq. ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Business Media Press-ը:

Ըստ տեղեկությունների, եթե 2022 թվականի առաջին տասն ամիսներին Վրաստան է ներկրվել 1 մլն 135 մլն 985 հազար դոլարի նավթ և նավթամթերք, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 652 մլն 232 հազար 400 դոլար։

Հատկանշական է, որ նավթամթերքի ներմուծման 43,6 տոկոսը կատարվել է Ռուսաստանից. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանից ներկրվել է 495 մլն 496 հազար 970 դոլարի արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 104 մլն 924 հազար 950 դոլար։

Ըստ այդմ, Ռուսաստանից նավթի և նավթամթերքի տարեկան ներմուծումն աճել է 4 անգամ կամ 372 տոկոսով։




Լրահոս