Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում-նիստ կգումարի՝ քննարկելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում դեռ երեկ էր տեղեկացրել, որ «շարունակում ենք քննարկել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը»:
«Հաջորդ քննարկումը տեղի կունենա բաց, հրապարակվող ձևաչափով՝ անկախ փորձագետների մասնակցությամբ»,- հայտնել էր նա:
Նշենք, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրումը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Այդ մասին, ի դեպ, նաև Ազգային ժողովում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, նաև Նիկոլ Փաշինյանն էր խոսել, ասելով, թե կարգավորումն արդեն 2024-ին 2023-ի եկամուտները հայտարարագրելու համար ուժի մեջ կմտնի:
Նկատենք, որ ՀՀ շարքային քաղաքացիների եկամուտները հարկելու գաղափարը մշտապես ոչ միանշանակ է ընդունվում թե՛ հնարության, թե՛ ոլորտի մասնագետների կողմից, հետևաբար հետաքրքիր է, թե այսօրվա քննարկման ժամանակ մասնագետներն ի՞նչ տեսակետ կհայտնեն:
Սևակ Վարդումյան