
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր է դնում մանդատը. այս մասին նա հայտնեց սոցցանցի իր էջում՝ գրառում կատարելով. «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»:
Հիշեցնենք, որ Ժողովուրդ օրաթերթը դեռևս նոյեմբերի 22-ին գրել էր, որ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու, այդ թվում՝ Արամ Վարդևանյանը: