ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը չի կայնա. ո՞վ է «մեղավոր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը կարող է տեղի չունենալ: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում՝ հղում անելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

Բաքվում ընթացող համաժողովի ընթացքում՝ հարևան երկրի նախագահը մասնավորապես հայտարարել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հանդիպումը դեկտեմբերի 7-ին պետք է տեղի ունենար։ Սակայն երեկ իմ օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ իր հետ կապ էին հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել հետևյալը՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը համաձայնել է հանդիպել միայն այն դեպքում, եթե այդ հանդիպմանը նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոն մասնակցի»:

Իսկ դա, հավելել է Ալիևը, նշանակում է, որ նախանշված հանդիպումը տեղի չի ունենա:
Փաշինյան-Ալիևը վերջին հանդիպխումը, հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում էր կայացել: Միջնորդ կողմը Ռուսաստանն էր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել, ըստ որի՝ կարևորում էին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը:

Սևակ Վարդումյան




Լրահոս