ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

«ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն»,- նշում են նախարարությունից:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը կարող է տեղի չունենալ:




Լրահոս