ԱԺ նախագահի հայտարարությունը՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատգամավոր Արամ Վարդևանյանի հրաժարականի դիմումի մասին:

Հայտարարության մեջ ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ« սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված«:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր հայտնել էր պատգամավորի մանդատից հրաժարվելու իր որոշման մասին:




Լրահոս