ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԱՂՋԻԿ ՓԱԽՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Արմենուհի Իսկանդարյանը ոստիկանություն է դիմել` հայտնելով, որ հոկտեմբերի 18-ին Իջեւանի Աբովյան փողոցում ոմն Սամվել առեւանգել է իր քրոջը` 16-ամյա Անուշիկին: Ոստիկանությունը պարզել է, որ Սամվելը Արմավիր քաղաքի  29-ամա բնակիչ  Սամվել Գալիչյանն է: Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնից տեղեկացանք, որ  առեւանգողն ու առեւանգվողը ոստիկանությունում բացատրություն են տվել: Նշենք, որ 29-ամյա արմավիրցին իջեւանցի անչափահաս աղջկա հետ ծանոթացել է ինտերնետային կապով:




Լրահոս