Վերջին մեկ շաբաթվա՝ նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։
Միևնույն ժամանակ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 17-19-ը, Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։