
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին: