Նոյեմբերի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք։ Մասնավորապես, մայրաքաղաքի Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 34-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ մոտ 7 գրամ ընդհանուր քաշով մարիխունայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով, և կաթուցիչ։
Ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ծառայություն իրականացրած պարեկները։ Նրանք Րաֆֆու փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փաթեթ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։
Երկու դեպքով էլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։