«Խոսելու բան ունենք»․ Պուտինը ԱԽ նիստ է հրավիրել Հայաստան այցից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գագաթաժողովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները, հայտնում է РИА Новости-ն։

«Խոսելու բան ունենք. մենք գիտենք, որ վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթաժողովը։ Բազմակողմ ձևաչափով, այնուհետև Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մի քանի հարցեր, որոնք խմբային քննարկում են պահանջում, ինչի մասին էլ կխոսենք»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել էր, որ առաջնորդները ՀԱՊԿ-ի խնդիրների մասին կխոսեն առանց տեսախցիկների։




Լրահոս