Փարիզը պատրաստ է աջակցել Փաշինյանի և Ալիևի հետագա բանակցություններին. Ֆրանսիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների աջակցմանը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ֆրանիսայի հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Բրյուսելի, Պրահայի և Վաշինգտոնի հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն», – ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը՝ պատասխանելով լրատվական գործակալության հարցին այն մասին, արդյո՞ք Ֆրանսիան մտադիր է Ալիևի ու Փաշինյանի միջև Էմանուել Մակրոնի մասնակցությամբ հանդիպման առաջարկ անել:

Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանալու:

Ըստ նրա՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Սա, ըստ Ադրբեջանի նախագահի, նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։




Լրահոս