Փաշինյանը կուսակցության ներսում վերանայում է իր սիրելիների ու հավատարիմների ցանկը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը: «Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձեւավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գեւորգ Պապոյանին տեղ տալ: Նրանք, ըստ երեւույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:

Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանի եւ վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են տրանսֆորմացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստին Պապիկյանը ներկա չի եղել: Այդ օրը խոսվել է ՔՊ վարչության անդամների, տեղակալների, ոլորտների բաշխման մասին, ինչպես նաեւ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին: Նիկոլ Փաշինյանը չի ներում այն, որ կեղծիքների լուրը հրապարակվել է, եւ մենք գրել ենք այդ մասին: Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, եւ առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս