
Նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի առաջին կմ-ին «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհին կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ Հ. Կ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: