
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը բաշխիչ ցանցին միացնելու և ջրաչափերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը, Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: