Նովո-Օգարևոյի ամառանոցային նստավայրում երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ռուսատսանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ զոհված զինվորականների մայրերի հետ:
«Թե՛ ես, թե՛ ղեկավարներ մյուս անձինք կիսում ենք ձեր վիշտը: Թեև դժվար է որդեկորուոյս մորը, մծնողին ցավակցության, վիշտը կիսելու մասին ինչ-որ խոսեքեր ասել, բայց ուզում եմ իմանաք, հաստատ իմանաք՝ իսկապես կիսում ենք ձեր ցավը: Եվ, խնդրում եմ, նաև վստահ եղեք, որ անելու ենք հնարավորը, որ երբևէ ձեզ մենակ չզգաք»,- հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ այս իրադարձությանը զուգահեռ էլ BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունն է փոխանցել, որ Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորակոչ հայտարարելուց հետո՝ Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում մոտավորապես 326 ռուսաստանցի պահեստազորային է զոհվել:
Ըստ BBC-ի ներկայացրած տվյալների՝ 290-ը ռազմական գործողությունների ժամանակ են զոհվել, 36-ը՝ զորակոչի կենտրոններում, զինկոմիսարիատներում կամ զորամասերում:
Սևակ Վարդումյան