Վրաստանի խորհրդարանն առաջիկայում, հնարավոր է, քննարկի ու վավերացնի երկրի «Ճանապարհային երթևեկության» մասին օրենքը: Փոփոխությունների մի մասը, ըստ վրացական լրատվամիջոցների, օտարերկրյա համարանիշերով մեքենաների կողմից թույլ տրված խախտումներին է վերաբերում:
Օտար պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդները, որոոնք Վրաստանի տարածքում գտնվելու ժամանակ խախտում կանեն ու այդ խախտման տուգանքը չեն վճարի, ապա, հնարավոր է, հետագայում զրկվեն Վրաստան մուտք գործելու հնարավորությունից:
«Մինչև այժմ օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների խախտումների մասին այլ երկրի քաղաքացիները փոստային նամակների միջոցով էին ծանուցվում, ինչը, սակայն, արդյունավետ չի գործում, կամ կարելի է ասել, առհասարակ չի գործում»,- գրում եմ վրացական ԶԼՄ-ները:
Եվ հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ հարևան երկրի իրավապահ համակարգի ներկայացուցիչները որոշել են է՛լ ավելի խստացել խաղի կանոնները:
Նշենք, որ եթե օրենքի փոփոխությունների նախագիծը կյանքի կոչվի, ապա մեր հայրենակիցները, որ հաճախ են Վրաստան այցելում, պետք է զգոն լինեն ու պարտաճանաչ վճարեն բոլոր տուգանքները:
Սևակ Վարդումյան