Մեծ հրդեհ է բռկվել «Լուսաիլ» ստադիոնին մոտ գտնվող շինհրապարակում, հայտնում է Կատարի ներքին գործերի նախարարությունը:
Հրդեհը բռնկվել է կեսօրին «Լուսաիլ» ստադիոնից 3,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ի դեպ, Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականներն այս մարզադաշտում են այսօր անցկացնելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին
«Լուսաիլը», որը տեղավորում է 80000 հանդիսական, դեկտեմբերի 18-ին կընդունի նաև ԱԱ-2022-ի եզրափակիչը: