
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին` մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին՝ մինչև կեսօր, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-29-ը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: