Արժութային ճգնաժամ են կանխատեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներդրումների բացահայտում» կենտրոնի առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը հայտարարել է, որ արժութային ճգնաժամը, որի դեպքում նկատվում է ազգային արժույթի կտրուկ արժեզրկում եւ մեծ անկայունություն, հաճախ սպառնում է զարգացող երկրներին։ Այս մասին նա պատմել է Prime գործակալության հետ զրույցում։

Կոչետկովի կարծիքով՝ արժութային ճգնաժամը Թուրքիայում, Շրի Լանկայում եւ Արգենտինայում բավական սպասելի է, սակայն նման ռիսկեր են սպառնում եւս երեք երկրի՝ Մեծ Բրիտանիային, Ճապոնիային եւ ԱՄՆ-ին։

Վերլուծաբանը հստակեցրել է, որ Բրիտանիայում ֆունտ սթեռլինգը լուրջ անկում է ապրել, երբ երկրի կառավարությունը սկսել է մտածել հարկերի նվազեցման եւ ծախսերի ավելացման մասին: Մասնագետը նաեւ արժութային ճգնաժամ է կանխատեսել Ճապոնիայում, որը ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակ ունի՝ 230 տոկոս։ Այս միտումը հանգեցնում է ազգային արժույթի կտրուկ անկման։ Բացի այդ, թուլացման ռիսկերը մեծանում են նաեւ դոլարի համար։ ԱՄՆ պետական պարտքի աճը կարող է հանգեցնել դոլարի արժեզրկման։




Լրահոս