«Սեւ ուրբաթ»-ի ընթացքում ամերիկացիներն առցանց գնումների համար ռեկորդային 9,12 մլրդ դոլար են ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւ ուրբաթ»-ի (Black Friday) ընթացքում ամերիկացիներն առցանց գնումների համար ռեկորդային 9,12 միլիարդ դոլար են ծախսել, որը 2,3 տոկոսով ավել է նախորդներից: Այս մասին հայտնել է առցանց գնումների տվյալները վերլուծող Adobe Inc.-ի Adobe Analytics ստորաբաժանումը: Ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ-ի լավագույն 100 առցանց խանութների 85 տոկոսի տվյալների հիման վրա:

Adobe-ն ակնկալում է, որ «Կիբեր երկուշաբթի»-ը (Cyber ​​Monday) կլինի սեզոնի ամենամեծ առցանց գնումների օրը, որի ընթացքում կծախսվի 11,2 միլիարդ դոլար:

Ակնկալվում էր, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո մարդիկ կայցելեին խանութներ, սակայն այցելուները կիչ են եղել եւ գնումները հիմնականում արվել են առցանց:




Լրահոս