Խիստ սննդակարգերի հետևելու դեպքում կարող են ի հայտ գալ առավոտյան այտուցներ, որոք կպահպանվեն բավական երկար ժամանակ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան՝ նշելով նման այտուցների առաջացման հիմնական պատճառները։
Մասնագետի խոսքով՝ ավելորդ քաշի դեմ պայքարի ընթացքում այտուցների առաջացման ամենատարածված պատճառը սխալ կազմված սննդակարգն է՝ հատկապես, եթե դրան հետևելու ընթացքում մարդն ամբողջությամբ հրաժարվում է սպիտակուց պարունակող մթերքից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն մսի կամ ձկնամթերքի մասին է, այլև կաթնաշոռի, հավկիթի և կաթնամթերքի։
«Երկրորդ հնարավոր պատճառը սննդակարգում չափազանց մեծ քանակությամբ սպիտակուցն է: Սպիտակուցը կարող է հեղուկը ձգել դեպի իրեն, ուստի եթե դուք սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդակարգի եք հետևում, ապա կարող եք կանգնել այտուցների առաջացման խնդրի առջև»,- նշել է բժիշկը։
Բացի այդ, այտուցների պատճառ կարող է դառնալ նաև աղի չարաշահումը։ Մասնագետի խոսքով՝ մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում՝ օրական ինչ քանակությամբ են աղի մթերքն օգտագործում։ Նման խնդիրների չբախվելու համար նիհարել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տվել փոխարինել հասարակ աղը նատրիումի ցածր պարունակությամբ և կալիումի ու մագնեզիումի բարձր պարունակությամբ աղով։