
Ղարաբաղում ռուս խաղաղապահները իրենց վստահված գոտում հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Ըստ այդմ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ։
Տեղեկագիրը հայտնում է, որ խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Իրավիճակի մոնիթորինգը 30 դիտակետերում շարունակվում է։
Իրականացվել է ադրբեջանական չորս ավտոշարասյան ուղեկցում։