
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ և Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների հանդիպումը, որը նախատեսված էր նոյեմբերի 27-28-ը, հետաձգվել է Բելառուսի արտգործնախարարի մահվան պատճառով։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի վաղաժամ մահվան պատճառով որոշվել է հետաձգել Բելառուսի և ՌԴ ԱԳՆ կոլեգիաների հանդիպումը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ, որը նախատեսված է նոյեմբերի 27-28-ին»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունից։
Գերատեսչությունում հավելել են, որ «այցելությունների և խորհուրդների նիստերի նոր ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»։