
Երեկ Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանկարծամահ եղավ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է նրա ընտանիքին։ Նա իր թվիթերյան էջում գրել է․
«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի ընտանիքին և ընկերներին»։