Խաղադրույքների թիվը հասնում է 4 տրիլիոն դրամի. բուքմեյքերները «առաջնագծում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բուքմեյքերական ընկերությունները ծաղկում են: Մոտ 4 տրիլիոն դրամի խաղադրույք է արվել 2021-ին:

Իհարկե, անցած տարիների ընթացքում ՀՀ Կառավարությունը տարբեր օրենքներով սահմանափակել է բուքմեյքերական ընկերությունների գովազդները, գործունեության բնույթն ու տեղակայման վայրերը, սակայն խաղադրույքի ծավալները Հայաստանում խայտառակ մեծ տեմպերով աճում են: Այսինքն՝ օրենքները կամ չեն աշխատում կամ ճիշտ գործիքներ չեն:

ArmLur.am-ը տեղեկացավ,որ ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկության, վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի։

2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ

2018-ին՝ 333,6 միլիարդ դրամ

2019-ին՝ 1,1 տրիլիոն դրամ

2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ

2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ

Ակնհայտ է, որ այս տարվա՝ 2022-ի 9 ամիսների տվյալներով արդեն իսկ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, և ունի աճի միտումներ՝ պայմանավորված աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվող խաղադրույքներով։

Մի խոսքով, հետհեղափոխական Հայաստանում, որտեղ իշխանության տարբեր գործիչների հիմնական ֆինանսավորողները հենց բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչներն են, խաղամոլությունը մոլեգնում է:




Լրահոս