Արցախի նախագահականը՝ «Լաչինի միջանցքի» փակվելու ռիսկերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն «Արցախն՝ անկլավ դառնալու ռիսկի տակ» վերտառությամբ լուր էր հրապարկել: Լուրի բովանդակությունը, մասնավորապես, այն էր, որ «Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար»:

Հարցի առնչությամբ ArmLur.am-ն Արցախի նախագահի գրասենյակի հետ կապ հաստատեց՝ ճշտելու համար, թե Արցախի նախագահականն այս հարցի առնչությամբ ինչ դիտարկումներ ունի: Մեզ հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն ասաց. «Արցախում վերլուծում են Ադրբեջանի քայլերը քաղաքական դաշտում և շփման գծում։ Հնարավոր սրացումները կանխելու նպատակով` ԱՀ իրավասու կառույցները ամենօրյա կապի մեջ են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, որի վերահսկողությանը Արցախը Հայաստանին կապող միջանցքը հանձնված է 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ»։

Սևակ Վարդումյան




Լրահոս