
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ը, փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից: