ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ՝ նոյեմբերի 21-ին, հավաքվել էին Ազատության հրապարկում ու ի լուր աշխարհի՝ հերթական բարձրաձայնումն էին արել իրենց զավակների կամ հարազատների կարգավիճակի մասին: Պետության քայլերը համարժեք չեն ըստ նրանց, այդ իսկ պատճառով իրենք են դռնից դուռ ընկնում, փորձում հարցեր լուծել:

Երեկ նրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից աջակցություն ակնկալող պաստառներով էին հավաքվել:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է համարվում ազատ ջրօգտագործում:

 Միասնիկ Սեպխանյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ ջրօգտագործում է համարվում այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն.

ջրի օգտագործումն սպորտային եւ ռեկրեացիոն նպատակներով (ջրային մարզաձեւերով, այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձեւերով զբաղվելու կամ հանգստի կամ լողալու կամ կարթով ձկնորսության կամ սպորտային որսորդության համար).

ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով.

տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաեւ՝ ապահովի ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որքան են կազմում խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները:

Հայրիկ Աղաբեկյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ չափով: Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները կազմված են`

– երեխայի խնամքի եւ դաստիարակության համար նախատեսված միջոցներից.

– երեխայի խնամքի եւ դաստիարակության դիմաց տրվող վարձատրությունից:

Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված` պետության հոգածության կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքի եւ դաստիարակության համար նախատեսված գումարի չափից:




Լրահոս