Լուսանկարն արվել է Երեւանում
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանի եղբայրը։ Վանը ծնվել է նոյեմբերի 17-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2 կգ 400 գրամ քաշով եւ 46 սանտիմետր հասակով։
Վահեի մայրը՝ 49-ամյա Անահիտ Մկրտչյանը, ասում է՝ իրականացրել է որդու ամենամեծ երազանքը։ «Վահես նույնիսկ բանակից էր ամեն օր զանգում ու խնդրում, որ երեխա ունենանք։ Ասում էր՝ մա’մ ջան, բանակից գամ, նորությունն անկողնում պառկած լինի։ Հիմա Վահես երկնքից տեսնում է, որ ես ու ամուսինս իրականացրել ենք իր ամենակարեւոր նպատակներից մեկը»,- ասում է մայրը։
ԴԱՏԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպես է կատարվում ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը պատշաճ պատասխանողով:
Վարդան Սահակյան (34 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործի քննության նախապատրաստման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատասխանողին։
Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով։ Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպես երկրորդ պատասխանող։
Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատասխանող ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից։
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որն է ամուսինների գույքի վրա բռնագանձում տարածելը
Ռոզա Հովհաննիսյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. – Ամուսիններից մեկի պարտավորություններով բռնագանձում կարող է տարածվել միայն այդ ամուսնու գույքի նկատմամբ։ Այդ գույքն անբավարար լինելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու ամուսինների ընդհանուր սեփականության մեջ պարտապան ամուսնու հասանելիք բաժնի առանձնացումը՝ դրա նկատմամբ բռնագանձում տարածելու համար:
– Ամուսինների ընդհանուր գույքի նկատմամբ բռնագանձումը տարածվում է ամուսինների ընդհանուր պարտավորություններով։ Եթե դատավճռով հաստատվել է, որ ամուսինների ընդհանուր գույքը ձեռք է բերվել կամ ավելացել է ամուսիններից մեկի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների հաշվին, ապա բռնագանձումը կարող է տարածվել համապատասխանաբար ամուսինների ընդհանուր համատեղ գույքի կամ դրա մի մասի վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրենց երեխաների պատճառած վնասի համար ամուսինների պատասխանատվությունը որոշվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ դեպքում ամուսինների գույքի նկատմամբ բռնագանձումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան։