ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 141

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ, եւ նաեւ այս համատեքսում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարեւոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունը կրկնել են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։ Սակայն Փաշինյանի այս հայտարարությունը եւս, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իշխանական թիմի ներկայացուցիչների խոսքերին անդրադարձել էր «Լույս» հիմնադրամը: «2022թ.-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի՝ Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեեւ զեկույցը հրապարակվել է 2022թ.-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ.-ի դրությամբ»,- նշել էր «Լույս» հիմանդրամը։ Հիմնադրամը նաեւ շարունակել է. «Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրեւ թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում եւ այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը, եւ դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են»,- հավելել էր «Լույս»-ը։ Նույն կազմակերպությունը մեկ այլ հիմնադրամի կողմից հրապարակված զեկույց էր ներկայացրել: Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի՝ Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով եւ կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, եւ նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իր թիմի անդամները եւս խաբել են ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որ հեռացել էր երկրից, երեկ վերադարձել է: Սակայն խմբակցության հետ նա հարաբերությունները սառեցրել է. հիմնականում չի մասնակցում նիստերին: Խմբակցության մեծամասնությունն անտեղյակ է. ե՞րբ է նա գնում-գալիս երկրից: «Ժողովուրդ» օրաթերթը «Հայաստան» խմբակցությունից հարցուփորձ արեց Վահե Հակոբյանի մասին, պարզվեց՝ նա իր երկու կուսակիցների հետ մեկուսացել է: Նշենք, որ «Վերածնվող Հայաստանից» ընդամենը երկու ներկայացուցիչ կա ԱԺ-ում այս պահին՝ Հռիփսիմե Ստամբուլյան, Ելենա Կիրակոսյան, որոնք Վահե Հակոբյանի հետ մի կողմ են քաշվել եւ սպասում են հարմար պահի, որ մանդատները վայր դնեն կամ սպասեն՝ իշխանությունը իրենց զրկի մանդատներից, քանի որ թույլատրելի բացակաների շեմը վաղուց անցել են: Կարճ ասած, Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը փլվում է. նրա կուսակցության 7 անդամ պատգամավորներից Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը դուրս են եկել կուսակցությունից, Մխիթար Զաքարյանը մանդատը վայր դրեց ու հեռացել է քաղաքականությունից, անգամ երկրում չէ: Զեմֆիրա Միրզոյեւան ասորական համայնքի ներկայացուցիչն է եւ չի գնացել Վահե Հակոբյանի հետեւից: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքի մարզի հենքով կառուցված կուսակցությունը խորհրդարանում այլեւս ներկայացուցիչ չի ունենա: Ավելի վաղ նաեւ սյունեցի նախկին ու ներկա համայնքապետերն են հրաժարվել այդ կուսակցության անդամությունից:

 

 

 

Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ միայն մեկ մարդ է որոշելու, թե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելո՞ւ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Եւ այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Ավելին՝ դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՀՀ նախագահը չի ստորագրի նրա նշանակման դիմումը, եւ այն հետ կուղարկի ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որից հետո որոշում կայացնողը կլինի Նիկոլ Փաշինյանը՝ նրան իրավունքի ուժով նշանակե՞լ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե՞ ոչ: Նշենք, որ Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եւ հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի: Սակայն նկատենք, որ դատավոր նշանակվելուց առաջ բոլոր թեկնածուները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից անցնում են բարեվարքության ճանապարհով, եւ հանձնաժողովը դատավորի կամ դատավորի թեկնածուի մասին կարծիք է ներկայացնում, որը հետագայում դրվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի սեղանին, ու նախագահն է որոշում՝ դատավորին ընդունե՞լ դատական համակարգ, թե՞ առարկությամբ հետ ուղարկել: Եվ, ահա, Մարտիրոսյանի թեկնածությանը բարեվարքության մասով բացասական գնահատական է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն: Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում։

 

 

Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը շուրջ կես տարի է՝ կալանքին տակ է, «Ժողովորդ» օրաթերթի հետ Հակակոռուպցիոն դատարանում կայացած բացառիկ զրույցի ժամանակ ասել է կալանավորը: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե այս ամիսների ընթացքում հասկացե՞լ է, թե որն է իր մեղքը, որ հայտնվել է կալանավայրում, Կորյուն Ներսիսյանը պատասխանել է. «Արդարադատությունը, իմ կարծիքով, կպարզի մեղքի խորությունը, բովանդակությունը, իսկ որպես այդպիսին՝ ես որեւէ մեղք չունեմ»: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին՝ արդյո՞ք իրեն պատժում են՝ պահելով կալանքի տակ իր կաթողիկոս հորեղբոր գործունեության մասով, Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը նշեց. «Թույլ տվեք նման առարկայական հանգամաքներին չանդրադառնամ, որովհետեւ, ըստ էության, այդ ամեն ինչը ես որեւիցե ձեւով չեմ ուզում կապել այս իրավիճակի հետ»: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան:

 

 




Լրահոս