ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը արվել է Լոռու մարզում

 

Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են 61-ամյա Սուրիկ Խալաթյանի վարած BMW մակնիշի եւ 58-ամյա Աղաջան Մնացականյանի վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենաները։Վթարի հետեւանքով տուժածներ չկան:

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է համարվում հանցագործությունների համակցությունը

Պատվական Օհանյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանցագործությունների համակցություն է համարվում միեւնույն անձի կողմից մեկ կամ մեկից ավելի արարքներով սույն օրենսգրքով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, եթե նա դրանցից ոչ մեկի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Եթե անձի մեկ արարքում առկա են սույն օրենսգրքի միեւնույն հոդվածի միեւնույն մասի տարբեր կետերով նախատեսված ծանրացնող հանգամանքներ, ապա հանցագործությունների համակցությունը բացակայում է: Այդ դեպքում արարքը որակելիս՝ նշվում են այն բոլոր կետերը, որոնցում նախատեսված հանգամանքներն առկա են անձի արարքում:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանցագործությունների համակցությունը բացակայում է նաեւ երկընտրելի օբյեկտիվ կողմ ունեցող հանցակազմերի իրականացման այն դեպքում, երբ միեւնույն անձը միասնական դիտավորությամբ կատարում է այդ հանցակազմի օբյեկտիվ կողմի մեջ մտնող մեկից ավելի արարքներ:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հայրությունը դատական կարգով որոշելը:

Կարինե Աթանեսյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։




Լրահոս