Հայտնի է դատավոր Դավիթ Բալայանի՝ Վերաքննիչ դատարան չգնալու պատճառը. ինչ է նա ասել ԲԴԽ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` հայտնի է, թե ինչու է դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել գնալ ՀՀ վերաքննիչ դատարան, եւ թե ինչն է համարել իր հրաժարականի պատճառը: Այսպիսով, ներկայացնում ենք, թե ինչն է եղել հրաժարվելու հիմքը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բալայանը հայտնել է, որ իր վարույթում բազմաթիվ քրեական գործեր կան եւ իր՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան տեղափոխվելու պարագայում այդ գործերը մակագրվելու են այլ դատավորների:

Ուստի այս իրավիճակում իր գործընկերների վարույթներն են շատանալու ու բացի այդ ամբաստանյալների իրավունքներ են խախտվելու, քանի որ դատավորների փոփոխությամբ նրանց գործերը նոր դատավորները պետք է սկսեն քննել եւ քննությունը պետք է իրականացնեն ամենասկզբից, ինչը մարդու իրավունքների խախտում է, ուստի ներկայումս ՀՀ վերաքննիչ դատարան գնալու ժամանակը չէ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Դավիթ Բալայանը հրաժարվել է։

Քնար Մանուկյան




Լրահոս