Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մեկնարկում են վերջին` երրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում խմբերի հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ: Երևանի ժամանակով 19:00-ին A խմբում կմեկնարկեն Էկվադոր-Սենեգալ, Նիդերլանդներ-Կատար հանդիպումները:
Այժմ այս խմբի առաջատարները Նիդերլանդները և Էկվադորն են: Նրանք ունեն 4-ական միավոր: 3 միավոր ունի Սենեգալը և ոչ մի միավոր չունի Կատարը:
Իսկ 23:00-ին B խմբում կմրցեն Իրան-ԱՄՆ, Ուելս-Անգլիա զույգերը:
Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս խմբում Անգլիան է` 4 միավոր: 3 միավոր ունի Իրանը: Երրորդ տեղում 2 միավորով ԱՄՆ-ն է, իսկ վերջին տեղում գտնվող Ուելսն ունի մեկ միավոր: