Խորհրդարանը Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը դեռ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը դեռ չի ստացել:

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների՝ Սեյրան Օհանյանին, Արմեն Չարչյանին և Վահե Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրանց կալանավորելու միջնորդություն կներկայացնի:

Այսօր էլ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան: Առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան: Ըստ աղբյուրի՝ քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաև կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:




Լրահոս