ArmLur.am-ին հայտնի դարձավ, նռնակով «Ծիրան» սուպերմարկետ մտած տղամարդու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Մանթաշ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ձեռքի բեկորային մարտական նռնակ և մարտական պայթուցիչ, որն ապօրինի պահել է իր մոտ և 16-07-2022թ-ի ժամը 22-00-ին ապօրինի կրելով այն գնացել է Աշտարակ քաղաքի Տ․Մեծ փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ և մոտենալով սուպերմարկետի մենեջերին բացահայտ, իր ձեռքում գտնվող նռնակը բերել է մարտական վիճակի և նրան ներկայացրել պահանջ, որ սուպերմարկետում գտնվողները դուրս չգան շինությունից, ոստիկանության աշխատակիցները իր երեխային ներկայացնեն իրեն, հակառակ դեպքում սպառնացել է նռնակը պայթեցնել։
Մ․Ավետիսյանն իր գործողությունները դադարեցրել է միայն սուպերմարկետի մենեջերի և ոստիկանության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում։
Ք. Մ.